Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սափոր՝ սև փայլեցրած մակերեսով, վերականգնված բեկորներից ամրակայված գիպսով: Անոթն ունի աղեղնաձև կանթ՝ հարդարված կոճականման և հյուսածո զարդերով, գնդաձև իրան, բարձր պարանոց, կլորավուն դեպի դուրս ծալվող շուրթ, նեղ հատակ: Իրանի շուրջ արված են թույլ արտահայտված փայլանախշ և խորադիր զարդապատկերներից կազմված զարդագոտի: Տրամագիծ (սմ)՝  13 Բարձրություն (սմ)՝  42 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լոռի Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. VII-VIդդ․ Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Հ 3183/133