Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր , դարչնագույն, մասամբ մրապատ, փայլը թափված, 1 կանթով : Հասակը կլորավուն, հարթ, իրանը երկարավուն , անհամաչափ, վիզը կարճ: Շուրթից դեպի իրանի վերին մասն է իջնում կլորավուն կանթը: Իրանի ներքևի մասում կա կլոր, միջանցիկ անցք: Վիզը, շուրթը թերի: Տրամագիծ (սմ)՝  հ.- 8 Բարձրություն (սմ)՝  15 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Սյունիքի մարզ,ք.Ղափանից պատահական Եղվարդի տարածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8-6 դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  460 Բաժնեհաշվառանիշ՝  200/4