Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սափորը ունի գնդաձև իրան, նեղացող վիզ: Շուրթը դեպի դուրս է: Եզրերը կոտրատված են: Միջնամասը զարդարված է եռանկյունիներով, որոնց տարածությունը լցված է դեպի գագաթ գնացող գծանախշերով: Իրանը ծածկված է պատինայի շերտով: Գույնը սև-դարչնագույն է: Կանթը ուսից միանում է շուրթին: Պահպանվել է ծորակի ելուստը: Կողային պատը ջարդված է: Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան, գ.Տանձավեր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա.9-8-րդ դարեր Հայտնաբերման ժամանակը՝  1978 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1736 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-880