Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Բնօրինակի անվանում՝  Սափոր Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սափոր /հիդրիա/, անկանթ, դուրս ճկված, պսակով ավարտվող խողովակաձև բարձր պարանոցով, ուռուցիկ և սահուն իջնող ուսերով, տափակ հատակով: Սափորը գունազարդ է. աղյուսագույն հիմնաֆոնի վրա կատարված է սև զարդանախշում: Պարանոցը զարդարված է 11 ուղղահայաց փնջիկներով՝ կազմված չորս գծերից: Պարանոցի հիմքուվ անցնում է հորիզոնական ալիքաձև զարդ, որից ներքև տարածվում է շախմատի ցանցը: Փորի վերին մասում տեղադրված են կլորացող գագաթով եռանկյունիներ՝ լցված ալիքաձև նախշով, որոնք ներքևից եզերված են երկշարք գծերի մեջ առնված ալիքաձև նախշով: Եռանկյունիների միացման կետերից կախված են շեղանկյուններ՝ նույնպես լցված ալիքաձև նախշով և անկյուններում տեղադրված շրջաններով, Ք.ա.21-19-րդ դդ: Բարձրություն (սմ)՝  30:27,5:13:14 Նյութը՝  Կավ Վարպետ՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Կիրովական, Դիմաց թաղամաս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2669 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆԳ 923