Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև,անգոբապատ, փայլով իրանին կան կարմիր հետքեր: Կլորավուն փոքրիկ հատակին գնդաձև, ուռուցիկ իրանն է՝ ներճկված նուրբ վզով, ընդգծուն քիչ բացված շրթով:Վզի տակ շրջագծերի շարքն է, որ ավարտվում է անվարժ զիգզագի շղթայով: Շրջագծերի մեկ հատվածում ելուստավոր շրջանակով նստուկն է 3 սմ շրջագծով:Իրանին սպիատակ գիպսի կցակարերն ու նորոգամասերն են:Ծիսական անոթ է:Ամբողջական, վերականգնված: Հանձնել է հնագետ Ա. Փիլիպոսյանը: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 10 հատ՝ 8 Բարձրություն (սմ)՝  21 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  գ.Նորատուս,անհայտ դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա 17-16-րդ դդ Հայտնաբերման ժամանակը՝  2003 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3736 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 577