Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դարչնագույն-սև մակերեսով, միականթ: Իրանը գնդաձև է, վիզը` նեղ, շրթից սկսվող, կտրվածքում կլոր կանթը օժտված է մեկ ելուստով: Շուրթը կլոր է, դուրս ճկված, վզի վրա ունի բարձրադիր գոտի և վերադիր սեպաձև կոճակներ: Իրանի վերին մասը հորիզոնական ակոսագոտիների (3 հատ) միջև, ամբողջովին զարդարված է երկու շարք, իրար հակադիր դասավորված. Թույլ խորադիր գծիկներով (կանելյուրանման): Նստուկը բարձր է: Ստորին մասում երևում է փայլանախշ և դեպի նստուկը գնացող ուղղահայաց գծեր: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 5.4, նստ.՝ 7 Բարձրություն (սմ)՝  18 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ N 2 դամբարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/54 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46