Սաշա Օգանիզաշվիլին քամանչայով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հայ երաժիշտ Օգանիզաշվիլին քամանչան ձեռքին։ Նա նստած է (փոքր-ինչ երևում է աթոռի ձևավոր թիկնակը), քամանչայի գլուխը հենել է ազդրին, ձախ ձեռքով բռնել նվագարանի կոթը (քառալար), աջով՝ աղեղը։ Հագել է մուգ գույնի չուխա, տակից մուգ, կանգուն օձիքով վերնաշապիկ։ Չուխայի կրծքին ամրացված է միջազգային մրցույթում հաղթողի մեդալը։ Նկատելի են մեջքի արծաթյա քյամարը և գրպանի ժամացույցի շղթայիկը։ Քամանչան սադափանախշ է, կողին գրված է 1900։ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  13.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/19 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503