Սանդերք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև փայտե ծայրերը կորաձև կտրված պատվանդանի վրա լայնությամբ փորված զույգ ակոսներին հագցված են հենափայտեր, որոնց վերևի՝ իրար հպված մասը ամրացված է պլաստմասսե թիթեղով, որին հագցված են զույգ ատամնաշարեր՝ երկաթե, սրածայր։ Պատվանդանի վրա արված է փոքրիկ անցք։ Ատամների քանակը՝ 40։ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  փայտ, երկաթ Չափս՝  57x32 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  277 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-35