Սանդերք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եզրերը հղկած, կորացած տախտակի վրա ամրացված են վերին ծայրում իրար կցված և մետաղյա կապերով ամրացված տախտակի կտորներ։ Դրանց վրա կան կենաց ծառի պատկերներ։ Այդ տախտակների հատման հատվածում ամրացված է ոսկրե բարակ շերտ, որի վրա դասավորված են երկշարք երկաթյա ատամներ։ Ատամների արանքում կա ողորկ փայտի կտոր, որի մի անկյունում անցք կա։ Փոքրիկ անցք է արված նաև ստորին տախտակի վրա, որի միջով անցնում է թելից պատրաստված օղակ, նախատեսված սանդերքը կախելու համար։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման, Չարդախլու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  փայտ, երկաթ Չափս՝  42х31х10 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7549 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-589