Սանդերք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, երկու ծայրերում աստիճանաբար կլորացող հենափայտի վրա լայնությամբ, իրար զուգահեռ, մոտ 13սմ․ հեռավորությամբ արված են զույգ ակոսներ, որոնց հագցված են վերևի մասում իրար հենված և երկաթե գամիչներով ամրացված փայտեր։ Սրանց ամրացված են երկաթե սրածայր զույգ ատամնաշարեր։ Հենափայտի, ինչպես նաև վերև բարձրացող փայտերի արտաքին մասը զարդանախշված է փորագրությամբ՝ եռանկյուններ, փոքրիկ շեղանկյուններ՝ անկյունագծերով և այլն։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ կես Նյութը՝  փայտ, երկաթ Չափս՝  50х28 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3811 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-237