Սայաթ-Նովայի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Հայ անվանի գրաֆիկ նկարիչ Հրաչյա Ռուխկյանը ստեղծել է «Բոյլ Հանճարաց» շարքը՝ պատկերելով հայ մեծերին: 1945 թ., երբ նկարիչը պատերազմից տուն է վերադառնում, տեղեկանում է Սայաթ-Նովայի մահվան 150-ամյակին նվիրված դիմանկարի մրցույթի մասին և որոշում մասնակցել: Սայաթ-Նովայի մեղեդիները նկարիչը լսել էր դեռևս մանուկ հասակում, երբ մայրը երգում էր երեխաների համար: Հայտնի բանաստեղծ-աշուղի արտաքնին վերաբերող կցկտուր տեղեկություններ կարելի էր քաղել հենց իր ստեղծագործություններում արված հատուկենտ հիշատակումներից՝ այլ մարդկանց նկարագրությունների հետ մեկտեղ: Սայաթ-Նովան հայտնի էր որպես ոչ բարձրահասակ գեղեցիկ տղամարդ՝ բարձր ճակատով, գեղեցիկ դիմագծերով, կրակոտ հայացքով: Ազնիվ, «ռամիկի ցավով տառապող մեկն էր, համարձակ մեկը, որին Աստված շնորհ էր տվել»: Մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի անդամները, որոնց թվում էին Մ. Սարյանը, Ավ. Իսահակյանը, Ն. Զարյանը, միաձայն ընտրեցին Ռուխկյանի Սայաթ-Նովան: Պատմում են, որ Մայիսյան Վարդատոներից մեկի ժամանակ նկարչին են ներկայացնում Սայաթ-Նովայի ծոռան ծոռնուհուն`Աննային: Որքա՜ն մեծ է լինում ներկաների զարմանքն ու հիացմունքը, երբ նրանք նկատում են դիմանկարի և կենդանի ժառանգի ակնհայտ նմանությունը: Նյութը՝  թուղթ, կավճամատիտ, ածուխ, սանգինա Հեղինակ՝  Ռուխկյան Հրաչյա Լիպարիտի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  5297 Բաժնեհաշվառանիշ՝  1612