Սայաթ - Նովա: /երգեր/

Սայաթ - Նովա: /երգեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ - Նօվայ: /Երգեր/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ - Նօվայ. Լուս գցած աշխատասիրութէնով Գէորգեայ Ախվերդեան. - Մոսկվա, 1852, ի տպարանի Վլատիմիրայ Գոտիէ: Գիրքն ունի գեղեցիկ ձևավորում` կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Առաջին կազմերեսի աջ կեսը պատված է սև ողորկ թղթով, իսկ կռնակը և կռնակին հարող հատվածը` մուգ դարչնագույն կաշվով: Կազմերեսին և կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, կազմերեսի դարձերեսին կա «Յովհ. Թումանեան» դրոշմը սև թանաքով: Վերջին կազմերեսի հիմնական հատվածը պատված է սև ողորկ թղթով: Ֆորզացները սպիտակ ամուր ողորկ թղթից են: Տիտղոսաթերթի վերևի ձախ մասում նույնպես կա «Յովհ. Թումանեան» դրոշմը սև թանաքով: Լրացուցիչ էջ «ա»-ի` «Առաջաբանի», վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված և խունացած են: Հեղինակ՝  Սայաթ - Նովա (Աշխատասիրությամբ Գևորգ Ախվերդյանի) Էջ՝  (Ա-ԻԵ), 173 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1852 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  25,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/561-1