Սահակ Պարթև կամ Հայրապետ Մշո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սահակ Պարթեւ կամ Հայրապետ Մշոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ս. Տ. Ս. Տարօնցի. Սահակ Պարթեւ կամ Հայրապետ Մշոյ: Ողբերգութիւն բաժանեալ ի չորս արարուածս. - Կ. Պօլիս, 1869, տպագրութիւն Քիւրքճեան: Շապիկը հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է տիտղոսաթերթին հաջորդող՝ «Առ սիրասուն հարազատ որդիք Կարապետ աղայի Մամիկոնեան Վարդան եւ Գայիանէ Ուղերձ» խորագրով էջի ներքևի լուսանցքում՝ Ս. Տ. Ս. Տարօնցի: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Տարոնցի Ս. Էջ՝  (Ա-Է), 51 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1869 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  23,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/441