«Ռյա Թազա» N15, Չարենցի տուն-թանգարանի բացումը

«Ռյա Թազա» N15, Չարենցի տուն-թանգարանի բացումը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հաղորդագրություն է`1975թ. հունվարի 10-ին Չարենցի տուն-թանգարանի բացման վերաբերյալ (քրդերեն): Ներկայացվում է թանգարանի հիմնադիր տնօրեն Նվարդ Բաղդասարյանի մոտ տասը տարվա հավաքչական աշխատանքը, ցուցադրությունը, ցուցափեղկերում ներկայացված նյութերը: Թղթակիցն անդրադառնում է թանգարանում ցուցադրված Չարենցի լենինյան թեմաներով բանաստեղծի երկերին: Նշում է, որ Չարենցավանում գործում է թանգարանի մասնաճյուղը: Թանգարանի տնօրենը ներկայացրել է աշխատանքային ծրագիրը, հետագա անելիքները, հրատարակչական գործը: Պետք է աշխատեն` Չարենցի այլ մասունքներ ձեռք բերելու ուղղությամբ, համալրելու մեմորիալ բնակարանի բարձրաճաշակ իրերը: Տվյալ դեպքում թանգարանն ունի 8000 ցուցանմուշ` գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, ձեռագրեր եվ այլ նյութեր: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1665 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4408