Ռեմբրանդտ. Տարեց տղամարդու դիմանկար, մոտ. 1645

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, Լիսաբոն, Պորտուգալիա Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. մարտի 13-ին շրջանառության մեջ է դրվել «Ռեմբրանդտի ծննդյան 400-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է տարեց տղամարդու դիմանկար: Ռեմբրանդտ. 1606-1669, հոլանդացի նկարիչ: Նրա ստեղծագործությունները բազմազան են իրենց գեղանկարչական և գրաֆիկական սյուժեներով՝ կազմելով Եվրոպական և աշխարհի արվեստի գագաթնակետը: Նա կարողանում էր կենդանացնել մարդու դեմքը, վերարտադրել հյուսվածքների նուրբ ծալքերը և մետաղի սառը փայլը: Այսօր նրա նկարները զարդարում են աշխարհի ամենահայտնի թանգարանները: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Ռեմբրանդտի ծննդյան 400-ամյակը: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Զաքարյան Արեգ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1058-Նամ.