Ռեգինա Ղազարյանի դիմումը ՀԽՍՀ Պետանվտանգության կոմ...
Ռեգինա Ղազարյանի դիմումը ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեին /հանձման եւ ստացման անդորագրեր/
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Դիմումը գրված է ռուսաց լեզվով եւ ուղղված է Մ. Յուզբաշյանին, որտեղ նշվում է, որ Եղիշե եւ Իզաբելլա Չարենցների բանտարկությունից հետո Պետանվտանգության կոմիտեի մի քանի աշխատակիցներ` Պավել Աբուլյանի գլխավորությամբ, Ռ. Ղազարյանի տուն են գնացել եւ տվել մի գրություն, ստորագրված Ե. Չարենցի եւ Իզաբելլա Չարենցի կողմից, այն մասին, որ իրենց երկու երեխաներին թողնում են Ռ. Ղազարյանի խնամքին: Խնդրել է տալ Պետանվտանգության կոմիտեին համապատասխան փաստաթուղթ` Չարենցի մասին իր հիշողություններում պատմական ճշմարտությունը ներկայացելու նպատակով:
Երկրորդ էջի դարձերեսին` ներքեւում,ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Ռեգինա Թադեւոսի ՂազարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4561
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6826