Ռեգինա Ղազարյանը Իզաբելլա Չարենցը մոտ՝ հիվանդանոցում

Ռեգինա Ղազարյանը Իզաբելլա Չարենցը մոտ՝ հիվանդանոցում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իզաբելլան IV բուժմիավորման հիվանդանոցի հիվանդասենյակում /«Լեչկամիսսիյա»/: Պառկած է սպիտակ գլխաշորով՝ ծոծրակի մոտ կապած, ձախ կողքին, ձեռքը այտին դրած, գունատ է, նիհարած, նկատելի է ոսկրացած աջ ձեռքը՝ հենած ներքնակին: Մահճակալի մոտ նստած է Ռեգինա Ղազարյանը՝ կարճ մազերով, զարդանախշ, հյուսած սվիտերով, վրան գցած բժշկական սպիտակ խալաթ: Դարձերեսին մանուշակագույն թանաքով բացատրոգիր է. «Մահից 3 օր առաջ ես այցելեցի Իզաբելլային, հիվանդասենյակում նա քնած էր, երբ արթնացավ, տեսնելով ինձ՝ կողքին նստած. նա սկսեց արտասվել եւ ասաց. -Ռեգինա ջան, ես գիտեմ, որ մեռնելու եմ, բայց չեմ հաշտվում այն բանի հետ, որ քեզ այլեւս չեմ տեսնելու: Ռեգինա. 1969թ.»: Իզաբելլա Չարենցը՝ -Նիազյան - Գոդաբաշյան -Սիրազիեւա, ծնվել է 1909թ. Շամախում: Մահացել է 1969թ. թաղված է Երեւանի Սովետաշենի գերեզմանատանը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  12 Չափս՝  12x9 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Նվիրատու՝  Ռեգինա Ղազարյան, Սեդա Պետրոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 432 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7342