Ռեգինա Ղազարյան

Ռեգինա Ղազարյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռեգինա Ղազարյանը լուսանկարվել է այն սենյակի դռան մոտ, ուր 1937-ի դժվար տարում պահել էր Չարենցի ձեռագրերը: Անդրավարտիքով է, սպիտակ. կարճաթեւ բլուզով , ձեռքերը՝ գրպաններում, ծխախոտը բերանի անկյունում, մազերը՝ հետեւ սանրած: Դռան մեջտեղում կախված է ինչ-որ հագուստ: Դարձերեսին մանուշակագույն թանաքով գրած է «Այն դուռը, որը տանում է դեպի Չարենցի ձեռքգրերի պահված սենյակը՝ Փ.Ադամյան N7, 1951- Ռեգինա»: Ռեգինա Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին, մահացել է 1999թ. նոյեմբերի 6-ին թաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շահումյանի կենտրոնական գերեզմանատանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 427 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7337