Ռանդա

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է կոճղակից, դանակից /կտրիչ/ և սեպից: Ունի բնիկ, որտեղ տեղավորված է սեպի օգնությամբ ամրացված դանակը: Կոճղակը ներքևի մասում ունի ակոս, որտեղ տեղադրված է տափակ երկաթե թիթեղ: Այն երկու կողմից ամրացված է մշակվող փայտե չորսուի չափերը կարգավորող փայտե հարմարանքներով: Աջը՝ կոճղակին ամրանում է երկու տափօղակների և պնդօղակների օգնությամբ, ձախը՝ փայտե պարույրով ձողի վրա կլոր պնդօղակների օգնությամբ: Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  24.5 Բարձրություն (սմ)՝  20.5 Նյութը՝  փայտ, մետաղ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6857/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-556