«Ռամզես II հսկայական կոթողը (ալաբաստր)»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բացիկում պատկերված է Ռամզես II նստած, ձեռքերը ծնկներին: Ատլետիկ կազմվացքով է: Գլխին շերտավոր խույր է: Դարձերեսին տպագրված է ցուցանմուշի անվանումը և վայրը ֆրանսերեն: Քարակոթ է, Փարիզի Լուվրի թանգարանի հին եգիպտական հավաքածուից է: Բացիկ թիվ՝ 167: Չարենցը բացիկը գնել է 1925թ. արտասահմանյան ուղևորության ժամանակ՝ Փարիզում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 305 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ 7839