Ռադիում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE RADIUM Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, աղյուսագույն /խունացած նարնջագույն/: Շապիկին սև ուղղանկյուն շրջանակի մեջ գրված են գրքի տվյալները: Վերևում մատենաշարն է, քիչ ներքև գրքի անվանումը և հեղինակի անունը: Ներքևում՝ հրատարակչության տվյալները: Շապիկի դարձերեսին՝ մատենաշարի գովազդը, նախանվանաթերթին՝ վերնագիրը, անվանաթերթին՝ գրքի տվյալները: Հետևի շապիկին և դարձերեսին՝ հրատարակչության գրացանկ: Կողին՝ գրքի տվյալները: Էջերը կտրտված չեն: Գրքում զետեղված է 4 կլիշե /նկար-ֆիգուր/: Հեղինակ՝  Լապորտ Մարսել Էջ՝  128 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1924թ. Չափս՝  9,8x14,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5858