«Ռ. Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին Երեւանում, Խորասանյանների տոհմիկ ընտանիքում:

«Ռ. Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին Երեւանում, Խորասանյանների տոհմիկ ընտանիքում:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ինքնակենսագրություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռ. Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին Երեւանում, Խորասանյանների տոհմիկ ընտանիքում: Մայրը` Վերգինե Հակոբի Խորասանյանը, ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը, 1910-ին պաշտպանում է դոկտորական թեզը, աշխատում Երեւանում մինչեւ իր վաղահաս մահը` 1918թ.: Հայրը` Թադեւս Օհանի Ղազարյանը,1908-ին ավարտում է Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսության բաժինը եւ աշխատում Հյակ. նահանգի գլխ. գյուղատնտես. մինչեւ իր կյանքի վերջին տարին` 1915թ.: Ռեգինա Ղազարյանը ավարտել է Երեւանի Պուշկինի անվ. յոթնամյա դպրոցը, հետո մեկնել Մոսկվա` ուսումը շարունակելու`1932-1936թթ.: Սրտի հիվանդության պատճառով վերադառնում է Երեւան եւ աշխատում նկարիչ- մուլտիպլիկատոր, նկարիչ-կատարող :1942-1943թթ. ծառայել է բանակում, որտեղ կռիվներից մեկի ժամանակ ստացել է ցնցում եւ վերադարձել` 2-րդ կարգի հաշմանդամ...1945թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարիչների ֆակ-ը եւ ավարտել 1951թ.:ՍՍՀՄ նկարիչների միության անդամ է 1956թ.: 1-ին անհատական ցուցահանդեսը բացվել է 1967թ. զգալի մասը նվիրված չարենցյան թեմային: Ունեցել է ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Լեհաստանում եւ Լյուքսեմբուրգում:1985-ին /ծննդյան 80ամյակի կապակցությամբ/ ստացել է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում: 1995-ին արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման: Էջերի դարձերեսներին ՉՏԹ կնիքն է:/ներքեւում/ Հեղինակ՝  Ռեգինա Թադեւոսի Ղազարյան Նյութը՝  մանուշակագույն թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6905