Ջրհորի մոտ: Տապ օր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կտավի կենտրոնական հատվածում՝ ծառ, որի առջևում՝ մի ջրհոր, ջրհորի մոտ մի կին երկու ձեռքով հենված: Ծառի շուրջ տարբեր կենդանիներ. կնոջ կողքին՝ այծյամ, ծառի բնի ներքևում՝ հովազ, ձախ կողմից ձիերի հետ ջրհորին է մոտենում մի մարդ: Հետին պլանում՝ միահարկ տնակներ, ծառեր: Կտավն ունի ընդհանուր դեղնա-կապտագույն կոլորիտ: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  51,7 х 63 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-105/ Ժ-74