Ջրամաններ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  615 Կլոր, բարձր հենակով, նշաձեւ իրանով, երկար ծորակով, շրթունքին ելուստավոր, հարթ տախտակով ջրաման. իրանին՝ երկու կողմից՝ նշաձեւ ուռուցիկ զարդանախշեր: 616 Երկնագույն, կլոր բարձր հենակով, ուռուցիկ իրանով, նեղ վզով, լայնացող, ձեւավոր կտրվածքով շուրթով եւ մեկ ձեւավոր կանթով սափոր, հենակին՝ մուգ կապույտ նախշեր, վզին եւ իրանին՝ մուգ կապույտ նախշերի մեջ գունավոր ծաղիկներ: 617 Սպիտակ ֆոնով, աքաղաղի տեսքով, վզին կլոր անցքով, պոչը կանթի վերածած, իրանին գունավոր ծաղկեփնջերով, հատակին գործարանային մակնիշով սափոր: 618 Սպիտակ հախճապակե, սեւ գծով զարդարված, կլոր, ցածր հենակի վրա, ուռուցիկ փորով, լայն շուրթը եւ բռնակը սեւ գծով զարդանախշված ջրաման. փորին դեղինով, սեւով, կապույտով արված զարդագոտու վրա, դեմ-դիմաց երկու գունավոր ծաղկեփնջեր: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  615,616,617,618