Ջրաղաց

Թեմա՝  Սննդամթերքների մշակման/ստացման միջոցներ Ենթաթեմա՝  Հացամթերքների մշակման/ստացման միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ջրաղաց, կազմված քարե երկու կտորից, մեծ, կլոր քարի մեջ ոչ խորը՝ երկրորդ քարի հաստությամբ փոս, որի մեջ հագնում, նստում է պտտվող կլորավուն և տափակ քարը, որի վրա կա մեկ մեծ անցք՝ ցորենը լցվելու և փոքր անցք՝ բռնիչի համար: Արտաքին մեծ քարի վերևի մասի հակառակ բևեռներում արված անցքերում ամրացված են երկու փայտյա սյուներ,որոնք իրար միացնող փայտե կլոր ձողի վրա ամրացված է ցորենի բրգաձև ամանը: Արտաքին մեծ քարի կողքի մասում արված է փոքրիկ բացվածք՝ ալյուրը թափվելու համար: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նյութը՝  Քար, փայտ Նվիրատու՝  Մ.Պողոսյան Տրամագիծ (սմ)՝  Ջրաղաց քարի-80սմ Բարձրություն (սմ)՝  83սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1276 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 203