Ջամբռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ջամբռ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համաժողովեցեալ եւ շարադրեցեալ ի Սիմէօնէ ցաւահար եւ վշտակոծ կաթուղիկոսէ Երեւանցւոյ. Ջամբռ: Գիրք, որ կոչի յիշատակարան արձանացուցիչ, հայելի եւ պարունակող բնաւից որպիսութեանց Սրբոյ Աթոռոյս, և իւրոյ շրջակայից վանօրէիցն. - Ի Վաղարշապատ, 1873, ի տպարանի Սրբոյ կաթուղիկէ Էջմիածնի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ մանր անձև նախշերով ողորկ թուղթ: Վերջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում, կա անհայտ անձի դժվար ընթեռնելի մակագրությունը մատիտով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակը նույնպես խունացած ու մաշված է, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Սիմեոն Երևանցի Էջ՝  (Ա-Դ), 304 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1873 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/105-2