Պրոեկտ-պիես`թատերակ /երեք պատկերով/-«Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան»

Պրոեկտ-պիես`թատերակ /երեք պատկերով/-«Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հայաստանի Պրոլետատարական գրողների ասոցիացիայի անդամները գրում էին անսիրտ, անարյուն պատմվածքներ, ստիխներ եւ ստեղծագործական կարողությունից զուրկ բազուկներով ուզում էին հաստատել իրենց «հեգեմոնիան»: ՄԻ գլուխը Վշտունին էր, աջ ձեռքը` Ալազանը, ձախը` Ն. Զարյանը, իսկ ողնաշար չուներ: Երգիծաբանը այս թատերակում ավելի շատ ծաղրում է ստեղծված մթնոլորտը, գրական հոռի բարքերը, ձախ փորձարարության տխուր հետեւանքները: Պիեսի առաջին պատկերը` 1-10 էջ, 2-րդ պատկերը` 10-19էջ, 3-րդ պատկերը` 20-27էջ: Պիեսի սկզբում անվանաթերթն է, այսուհետեւ գործող անձանց ցանկն է, որոնց մեջ է նաեւ Չարենցը: Գործող անձինք են` Ն« Զարյան, Հ. Հակոբյան, Գ. Աբով, Վ. Ալազան, Գ. Մահարի, Ա. Վշտունի, Դանչո, Սարմեն, Խնկո-Ապեր, Դաբաղյան, Վանանդեցի, Դեմիրճյան, Մելիք- Սեթյան անցորդ, ամբոխ` որակյալ, միլիցիա.....: Լեռ-Կամսարը / Արամ Թովմասի Թովմասյան, Արամ Թովմաղյան../ ծնվել է 1888թ. Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում: Մեծ երգիծաբանը մահացել է 1965թ. Երեւանում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Լեռ Կամսար Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1735 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 4478