Պոլիկտոս: Վկա Հայկազն / Polyeucte

Պոլիկտոս: Վկա Հայկազն / Polyeucte

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պոլիկտոս: Վկայ Հայկազն / Polyeucte Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ողբերգութիւն Պ. Գոռնէյլի. Պոլիկտոս: Վկայ Հայկազն. Թարգմանեաց հ. Գ. վ. Հյուրմյուզյան. / Tragedie de Pierre Corneille. Polyeucte: Martyr Armenien. - Վենետիկ, 1858, ի տպարանի Մխիթարեանց / Venise, typographie Armenienne de Saint-Lazare: Շապիկը բաց կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին: Գրքի տեքստը տպագրված է զուգահեռ հայերեն ու ֆրանսերեն: Տիտղոսաթերթի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ էջ 156-ի ներքևի լուսանցքում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մասնատված են: Հեղինակ՝  Կոռնել, Պիեռ Թարգմանիչ՝  Հյուրմյուզյան Գ. Էջ՝  157 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1858 Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/770