«Պոեզոզուռնա»

«Պոեզոզուռնա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Բնօրինակի անվանում՝  Պոեզոզուռնա Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց-գորշագույն, խունացած կազմին կարմիր ու սեւ գույնի տառեր են, մուգ գույնի հետքեր: Կազմը վերանորոգված է՝ ամրացված: Անվանաթերթի վերեւի ձախ անկյունում մանուշակագույն թանաքով գրած թվեր են, իսկ վերեւում խունացած սեւ գույնի թանաքով Ե.Չարենցի ընծայագիրն է. «Սիրելի Տիգրան Շահիրին 922.X.26 Մոսկվա Ե.Չարենց»: Կազմը եռածալ է /վերջում՝ երկծալ/: Շարքը բաղկացած է տասնհինգ բանաստեղծությունից: Շարքն ամբողջովին գրել է 1922-ին, «Երեքի դեկլարացիայից» հետո՝ 14.06.22թ. : Պոեզը առնված է ռուս ֆուտուրիստ բանաստեղծ Իգոր Սեւերյանինից /1887-1942/: Անվանաթերթին, դարձերեսին եւ 17 էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Եղիշե Չարենց Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  20 7 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 20