Պիտակ կոնյակի՝ ‹‹ՏՈՆԱԿԱՆ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա. Ուղղանկյուն է՝ շագանակագույն և դեղին շերտագոտիներով: Զարդանախշված է գծանախշերով, խաղողի ողկույզով և տերևով: Վերևում գրված է ‹‹IMPORTED FROM THE USSR››, ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /10 հատ/ կենտրոնում Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում ՍՍՀՄ պետական որակի և ‹‹СПИ›› տարբերիչ նշանները: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ՏՈՆԱԿԱՆ››, ‹‹ARARAT /ARMENIAN BRANDY/ PRAZDNICHNY››/, աջ և ձախ կողմերում թնդությունը, հնեցումը, տարողությունը, ներքևում՝ ‹‹MATURED AND BOTTLED FOR ,,SOJUZPLODOIMPORT" MOSCOW››: բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, շագանակագույն եզրագծերով, դեղին հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ՏՈՆԱԿԱՆ››, ‹‹PRAZDNICHNY››: Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  ա.12.5, բ.12.5 Բարձրություն (սմ)՝  ա.9.5, բ.3.6 Նվիրատու՝  Երևանի կոնյակի գործարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3876/11ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-30