Պիտակ կոնյակի՝ ‹‹ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա. Ուղղանկյուն է, հիմնագույնը՝ դեղին, շագանակագույն շերտագոտիով: Զարդանախշված է կետանախշերով, բուսական /խաղողի ողկույզ/ զարդանախշերով: Աջ և ձախ անկյուններում՝ ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /6 հատ/: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ››, ‹‹КОНЬЯК ЮБИЛЕЙНЫЙ››, ձախ կողմում՝ ՍՍՀՄ պետական որակի տարբերիչ նշանը, աջ և ձախ կողմերում՝ թնդությունը, տարողությունը, կենտրոնում՝ հնեցումը, պետական ստանդարտը և ‹‹МПП АрмССР ЕРЕВАНСКИЙ КОНЬЯЧНЫЙ ЗАВОД››: բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, դեղին հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ››, ‹‹ЮБИЛЕЙНЫЙ››: Զարդանախշված է խաղողի ողկույզներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  ա.13, բ.12.5 Բարձրություն (սմ)՝  ա.9.7, բ.3.8 Նվիրատու՝  Երևանի կոնյակի գործարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3876/15ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-30