Պիտակ կոնյակի՝ ‹‹ՀԱՅԱՍՏԱՆ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա. Ուղղանկյուն է՝ շագանակագույն և դեղին շերտագոտիներով: Զարդանախշված է կետանախշերով, խաղողի ողկույզներով և տերևներով: Կենտրոնում Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /9 հատ/: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ՀԱՅԱՍՏԱՆ››, ‹‹КОНЬЯК АРМЕНИЯ››, աջ և ձախ կողմերում թնդությունը, պետական ստանդարտը, տարողությունը, հնեցումը, ներքևում՝ ‹‹МПП АрмССР ЕРЕВАНСКИЙ КОНЬЯЧНЫЙ ЗАВОД››: բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, շագանակագույն եզրագոտիով, դեղին հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ՀԱՅԱՍՏԱՆ››, ‹‹АРМЕНИЯ››: Զարդանախշված է կետանախշերով և խաղողի ողկույզներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  ա. 13, բ.12.4 Բարձրություն (սմ)՝  ա. 9.5, բ.3.7 Նվիրատու՝  Երևանի կոնյակի գործարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3876/14ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-30