Պիտակ կոնյակի՝ ‹‹ԸՆՏԻՐ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա. Ուղղանկյուն է, հիմնագույնը՝ դեղին, շագանակագույն շերտագոտիով: Զարդարված է բուսական՝ խաղողի ողկույզով և տերևներով զարդանախշերով, կենտրոնում պատկերված է Հայաստանի գերբը ‹‹АРАРАТ›› գրությամբ, երկու կողմից խաղողի ողկույզներ են պատկերված, այնուհետև գրված է անունը՝‹‹ԸՆՏԻՐ››, ‹‹ARARAT /ARMENIAN BRANDY/ OTBORNY››, ձախ կողմում՝ ‹‹СПИ›› և աջ կողմում ՍՍՀՄ պետական որակի նշաններն են պատկերված, ներքևում գրված է թնդությունը, տարողությունը, հնեցումը և ցուցահանդեսներին կոնյակի շահած մեդալները, ‹‹MATURED AND BOTTLED FOR ,,SOJUZPLODOIMPORT MOSCOW››: բ.կիսալուսնաձև է, շագանակագույն եզրագոտիով, դեղին հիմնագույնով բուսական զարդանախշով զարդարված: Կիսաշրջանի մեջ գրված է ‹‹АRАRАТ››, կոնյակի անունը՝ ‹‹OTBORNY››: Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  ա.12.5, բ.5.5 Բարձրություն (սմ)՝  ա.9.5, բ.2.7 Նվիրատու՝  Երևանի կոնյակի գործարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3876/6 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-30