Պիտակ կոնյակի՝ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա. Ուղղանկյուն է, շագանակագույն հիմնագույնով: Պատկերված են լեռներ, Վանա լիճը և Ախթամար կղզին: Ձախ կողմում՝ ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /2 հատ/, աջ կողմում Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››, ‹‹КОНЬЯК АХТАМАР››, ‹‹СПИ›› տարբերիչ նշանը, աջից ձախ թնդությունը, տարողությունը, պետական ստանդարտը, հնեցումը, ներքևում՝ ‹‹МПП АрмССР ЕРЕВАНСКИЙ КОНЬЯЧНЫЙ ЗАВОД››: բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, ոսկեգույն եզրաշերտով, շագանակագույն հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ԱԽԹԱՄԱՐ›› , ‹‹АХТАМАР››: Զարդանախշված է խաղողի ողկույզներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  ա.12, բ.12.5 Բարձրություն (սմ)՝  ա.9, բ.3.7 Նվիրատու՝  Երևանի կոնյակի գործարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3876/18ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-30