Պիտակ գինու՝ ‹‹ԱՐԵՎԻԿ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն է: Վերևում ոսկեգույն շերտագոտու վրա գրված է ‹‹ARMENIAN WINE››, հաջորդ շերտագոտին զարդարված է բուսանախշերով և թռչնանախշերով, կենտրոնական մասում կամարաձև զարդանախշ է, որի ներքևի մասում Հայաստանի գերբն է՝ ‹‹ARARAT›› գրությամբ: Շագանակագույն շերտագոտու վրա գրված է՝ ‹‹ԱՐԵՎԻԿ››, ‹‹AREVIK››, խտության մասին նշում, հաջորդ կարմիր շերտագոտու վրա միջազգային ցուցահանդեսներին գինու շահած մրցանակներն են: Ստորին կաթնագույն եզրաշերտին գրված է՝ ‹‹PRODUCE OF THE USSR››: Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  11 Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Հրանտ Մելքոնի Գարասեֆերյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3875/19ա,բ,գ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-29