«Պիոներ կանչ» N63  «Ասես չէր ավարտվել»

«Պիոներ կանչ» N63 «Ասես չէր ավարտվել»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջին տեղադրված է մի հաղորդագրություն Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի միջոցառումների շարքից: Չարենցի տուն-թանգարան էին այցելել Մյասնիկյանի շրջանի բակային ճամբարների պիոներները: Նրանք շրջում էին սենյակից-սենյակ և ծանոթանում բանաստեղծի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթերին և առարկաներին: Այստեղ են նաև Չարենցի ձեռագրերը: Ներկաներին իր հուշերն է պատմում բանաստեղծի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանը: Հնչեցին բանաստեղծություններ աշակերտների կատարմամբ եւ թարմ ծաղիկներ դրվեցին բանաստեղծի դիմաքանդակի մոտ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2026 478 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5008