Պետրոս /Պետյա/ Միխայիլի Սողոմոնյանը Դորդրեխտում Անահիտ Չարենցի եւ իր դստրերի հետ

Պետրոս /Պետյա/ Միխայիլի Սողոմոնյանը Դորդրեխտում Անահիտ Չարենցի եւ իր դստրերի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պետրոս Սողոմոնյանը Չարենցի Սերոբ եղբոր թոռն է. բնակվում է Երեւանում, աշխատում Հողօգտագործման նախագծային ինստիտուտում: Աշխատանքի բերումով մեկնել է ֆրանսիա, որտեղից երկու օրով մեկնել է Դոդրեխտ՝ Անահիտին եւ դուստրերին՝ Գոհարին եւ Հասմիկին տեսնելու: Նստած են յասամանագույն բազմոցին: Պետրոս Սողոմոնյանը նստել է Անահիտ Չարենցի եւ նրա դստեր՝ Գոհարի միջեւ, ձեռքերով գրկել է նրանց ուսագլուխները: Պետրոսը կրում է օպտիկական ակնոց: Անահիտի կողքին նստած է Հասմիկը կարմիր վերնազգեստով եւ ջինսե փեշով: Ձեռքերը հենել է իրար եւ դրել է փորին: Անահիտը կրում է սպիտակ հուլունքաշար, ականջողեր: Գոհարը՝ սեւ երկար մինչեւ ուսերը հասնող մազերով է, նախշազարդ սվիտերով, կապույտ տաբատով: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 451 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7430