Պետական ​​վարկային տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Պետական վարկային տոմս, 50 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 50 ռուբլի արժողությամբ- դիմերեսին գրված է՝ «Государственный кредитный билет, Пятьдесят рублей», որից ներքև կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Թղթադրամի ձախ հատվածում Նիկոլայ 1-ին ցարի դիմանկարն է պատկերված, իսկ վերևի աջ անկյունում՝ Ռուսական կայսրության զինանշանը: Դարձերեսին՝ Ռուսական կայսրության զինանշանը և մի քանի հատվածներում «Пятьдесят рублей» մակագրությունը: Սերիական համարն է՝ АМ 101867: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 թ. Չափս՝  19 x 12 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11880