Պետական ​​վարկային տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Պետական վարկային տոմս, 500 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 500 ռուբլի արժողությամբ- դիմերեսին գրված է՝ «Государственный кредитный билет, Пятьсот рублей», որից ներքև կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Վերևի աջ անկյունում, դափնեպսակի մեջ, Ռուսական կայսրության թագն է, իսկ ձախ անկյունում՝ Ռուսական կայսրության զինանշանը: Դարձերեսին՝ Պետրոս 1-ին կայսեր դիմանկարն է պատկերված, որից աջ՝ անտիկ աստվածուհու արձան՝ ձեռքին գայիսոն և վահան: Սերիական համարներն են՝ ВВ 098571, ВВ 098972, ВВ 098598, ВВ 099000, ВВ 098982, ВВ 098983, ВВ 098462, ВВ 098461, ВВ 098456: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 թ. Չափս՝  12,6 x 27,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3355-5 ա-թ