Պետական ​​վարկային տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 1 ռուբլի արժողությամբ- դիմերեսի վերևի հատվածում գրված է՝ «Государственный кредитный билет», իսկ կենտրոնում՝ «Один рубль»: Ներքևի մասում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Աջ կողմում «Н II» անվանատառը և Ռուսական կայսրության թագն է պատկերված, ձախ կողմում՝ Ռուսական կայսրության զինանշանը: Դարձերեսին դարձյալ Ռուսական կայսրության զինանշանն է պատկերված, որից ձախ «1 рубль» մակագրությունը: Սերիական համարը՝ НА-164, НВ-443: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ս. Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 թ. Չափս՝  9 x 15 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2795-55,56