Պետական ​​վարկային տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 3 ռուբլի արժողությամբ- դիմերեսին գրված է՝ «Государственный кредитный билет, Три рубля»: Ներքևի մասում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Աջ կողմում «Н II» անվանատառն է պատկերված, ձախ կողմում՝ Ռուսական կայսրության զինանշանը: Դարձերեսին դարձյալ Ռուսական կայսրության զինանշանն է պատկերված, որի աջ և ձախ հատվածներում «3» թիվը: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 թ. Չափս՝  10 x 15,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3355-8 ա-մ