Պետական բանկի պարտագիր

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Պետական բանկի պարտագիր, 1 չերվոնեց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական բանկի պարտագիր, 1 չերվոնեց- դիմերեսի վերևի հատվածում գրված է. «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», կենտրոնում՝ «Պետական բանկի պարտագիր», որի աջ և ձախ մասերում գրված է «1» թիվը: Թվերից դեպի կենտրոն գրված է «Պետական բանկի վարչություն», որից ներքև առկա են երեք ստորագրություններ, դեպի ձախ՝ հաշվապահի ստորագրությունն է: Ներքևի եզրագոտու աջ և ձախ մասերում գրված է «1» թիվը, որոնց կողքերում՝ դեպի կենտրոն, գրված են՝ «Պարտագիր մի չերվոնեցի արժեքի» և «Շրջանառության մեջ է մինչև 1-ը հունվարի 1924 թ»: Նեքևի եզրագոտւ կենտրոնական մասում պատկերված են երկու սիրամարգեր, որոնց արանքում գրված է՝ «1923»: Դարձերեսի կենտրոնում բնության տեսարան է պատկերված: Վերևի եզրագոտու մեջ գրված է. «Ապահովված է պետական բանկի արժեդրամներով», ներքևի եզրագոտու մեջ՝ «Ներկայացնողը կստանա Պետական բանկից մի չերվոնեց կամ բորսայի արժեգնով թղթադրամ», իսկ չորս ծայրերում՝ «1» թիվը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 թ. Նյութը՝  թուղթ Չափս՝  10 x 16 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2935-80-82