Պարսկական նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Սեւ փայտյա արկղի մեջ ուղղահայց տեղադրված է կորթնաձեւ հայելափայլ ապակի, վրան փակցված 18-րդ դարի պարսկական կնոջ դիմանկարի վերատպություն: Ներքեւի մասում ճենապակյա կոտրված ափսե է դրված, որին ամբացված է մետաղյա ցանցկեն պատկերներով բոլորակ, կանաչ ապակուց գավաթ, երկու չոր նռով, երկու պլաստմասե հովտաշուշանով եւ հորտենզիայի չոր ծաղիկով: Ափսեին է դրված նաեւ վարդագույն կվարցից պատրաստած ձու: Ափսեի երկու կողմում տեղադրված մեկական տափակ խեցի, որոնցից մեկի մեջ ապակյա գնդիկ է դրված: Արկղի վրա կա cП մակագրություն Հեղինակ՝  Ս.Փարաջանով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 Չափս՝  37 x 42.5 x 21 սմ Նյութը՝  փայտ,ապակի,ճենապակի,պլաստմասսա,խեցի,թուղթ,մետաղչոր նուռ,կվարց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  15