Պարոդյա Թումանյանի քառյակներին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրաչ Մկրտումյան. Պարոդյա Թումանյանի քառյակներին: Նյութը մեքենագրված է ստվար թղթի 1 էջի վրա: Վերին մասում Թումանյանի 2 քառյակն է՝ «Առատ անհատ աստծու նման...» և «Կյանքս արի հրապարակ...», որից հետո գրված է «Պարոդյա» և ընդգծված է: Պարոդիան 20 տող է: Վերջում կանաչ թանաքով գրված է հեղինակի անուն ազգանունը: Թղթի դարձերեսին մանուշակագույն թանաքով ծանոթություն է՝ 8 տող , որի առաջին 3 տողը ջնջած է, մյուս 5 տողը նախորդի խմբագրած տարբերակն է, որում ասվում է, որ Պարոդիան նվեր է Աշխեն Թումանյանին, բանաստեղծի ծննդյան 93-ամյակի առիթով, Երևանի ավտոդողերի գործարանի կոլեկտիվի կողմից: Ներքևում կանաչ թանաքով 3 անուն է գրված. Աշխեն Թումանյան, Ֆրիդա Հակոբյան, Շավիղ Գրիգորյան /թանգարանի աշխատակիցներ/: Հեղինակ՝  Մկրտումյան Հրաչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, մեքենագիր, ՝ձեռագիրմանուշակագույն և կանաչ թանաք Լայնություն (սմ)՝  18,7 Երկարություն (սմ)՝  27 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  464/19 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 310