Պարբերաթերթ «Հայություն»-թիվ 5 /40/., «Չարենց եւ Արմենուհի Տիգրանյան»

Պարբերաթերթ «Հայություն»-թիվ 5 /40/., «Չարենց եւ Արմենուհի Տիգրանյան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Կինը հանրահայտ տղամարդկանց կյանքում» խորագրի ներքո հոդվածում հեղինակն անդրադարձել է ժամանակին քաղաքում աղմուկ հանած Ե. Չարենցի եւ Ա. Տիգրանյանի սիրո պատմությանը: Չարենցը 23 տարեկան էր, Արմենուհին` 32, երբ հանդիպեցին: Արվեստն է եղել նրանց սիրո սկիզբը: Երբ իր «սազով, քամանչով», իր արվեստով Չարենցը ծնրադրեց մի ուրիշ արվեստի առաջ, արեց այն, ինչ չէր հաջողվել արվեստի շողոքորթներին, որ ախ ու վախ էին քաշում տիկնոջ կանոնավոր բանաստեղծական շարքերն ունկնդրելիս: Չարենցը կարողացավ վար բերել նրան լի գահից, վերջ տալ սուտ կյանքին, պատրանքներին: Հանճարի դիվանագիտությամբ Չարենցը մատուցեց իսկական սեր եւ իսկական արվեստ: Արմենուհուն նվիրեց «Էմալե պրոֆիլը», որը փորձեցին ջախջախել: Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ուղղված տողերից են` «Իմ սեր, իմ նժույգ անսանձ, կատաղի...»: «Հերիք է հոգիս ծվատես, բեկես...»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7609