Պարահանդեսը վարում է սատանան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  SATAN CONDUIT LE BAL Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա: Շապիկին սև ֆոնի վրա սպիտակ եզրագծով մեծ ուղղանկյան մեջ սյուժետային նկար է. դեղինի երանգներով տիեզերքի ֆոնին պատկերված է երկրագունդը, վրան նստած է սատանան՝ կարմիր գույնով: Նկարի ներքևում մերկ մարդկանց ամբոխ է պատկերված: Շապիկի վերին մասում բաց կանաչ գույնով հեղինակի անունն է, տակը սպիտակով երաժշտական հնգագիծ է՝ նոտաներով, որից ներքև սպիտակ խոշոր տառերով գրված է վերնագիրը: Շապիկի ներքևում՝ հրատարակչության տվյալները նարնջագույնով, մեջտեղում՝ հրատարակչության խորհրդանշանը. գրքի վրա դրված թանաքաման՝ փետրագրչով և հետևում կանգնած բու, որի աչքերը հրատարակչի անվան սկզբնատառերն են: Շապիկի կողի և հետևի հատվածը սպիտակ է: Կողին գրքի տվյալները, վերնագիրը՝ կարմիր: Գրքի հետևին սև ուղղանկյան մեջ բժշկական կենտրոնի գովազդ:Անվանաթերթին՝ գրքի տվյալները, հրատարակչության խորհրդանշանը և վերնագրի տակ՝ բնաբան Հովհաննեսի հայտնությունից: Հեղինակ՝  Անքտիլ Ժորժ Էջ՝  536 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925թ. Չափս՝  12x18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5343