Պատվոգիր տրված Լ․Ա․Կարախանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ ստվարաթուղթ է՝ եզերված զարդագոտիով։ Ամենվերևում կարմիր տպատառերով ռուսերեն գրված է «ՍՍՀՄ Պրոլետարներ բոլոր երկրների միացեք»։ Այնուհետև պատկերված է ՍՍՀՄ գերբը։ Ներքևում սև, մեծ տպատառով գրված է (ռուսերեն) «Ժողովրդական նվագարանների վրա կատարողների համամիութենական ստուգատես։»։ Հաջորդ տողից՝ «1939 թ․ հոկտ․ 1-17-ը Մոսկվայում ՝ ՍՍՀՄ ժողկոմխորհին կից արվեստների գործերով Կոմիտեի կազմակերպած Համամիութենական ստուգատեսի հանձնաժողովի որոշմամբ Ձեզ շնորհվել է պատվոգիր»։ Ներքևում՝ «Ժողովրդական նվագարանների վրա կատարողների համամիութենական ստուգատեսի հանձնաժողով»։ Ստորագրել են նախագահը և 7 անդամ։ Պատվոգրի գրիչ 041։ Թղթի II երեսը մաքուր է։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ․ Նվիրատու՝  Ռուզաննա Կարախանյան Չափս՝  30*42.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6992 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-235