Պատվոգիր՝ շնորհված Ա.Խաչատրյանին ԽՍՀՄ Պաշտպանության մինիստրությունից:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատվոգիրը շնորհված է կոմպոզիտորին ԽՍՀՄ զինված ուժերի 50-ամյակի կապակցությամբ՝ «Բանակում մշակութաշեֆական բեղուն աշխատանքի, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության համար»: Ստորագրված է ԽՍՀՄ Պաշտպանության մինիստր, Սովետական Միության մարշալ Ա.Ա.Գրեչկոյի կողմից: Ստորին մասում ԽՍՀՄ Պաշտպանության մինիստրության կնիքն է: Բնօրինակն է: թերթ՝  1 Նյութը՝  թուղթ, հատուկ բլանկ, կնիք Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. 21 փետրվարի Լայնություն (սմ)՝  22,5 Երկարություն (սմ)՝  33,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  444 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-230