Պատվոգիր /ձևաթուղթ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներսիսյանցիների կամավոր ընկերության կենտրոնական խորհրդի պատվոգիրն է, որը տրվել է նախկին ներսիսյանցիներին: Սպիտակ շերտի մեջ ամփոփված ուղղանկյունաձև, դեղին հիմնագույն ունեցող շրջանակը եզերված է երկրաչափական զարդամոտիվներով, որն ունի կամարի տեսք, վերնամասի կենտրոնում փոքրիկ շրջանի մեջ գրված է՝ ՀՆԴ: Ներքևում տվյալներ կան պատվոգիրը տվող կազմակերպության, ինչպես նաև տեղի ու ժամանակի վերաբերյալ: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Լայնություն (սմ)՝  22 Բարձրություն (սմ)՝  31 Նվիրատու՝  Մարգարիտա Նիկոլայի Սոկոլովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6067/57ա,բ,գ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-172