Պատուհանի մոտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում՝ սփռոցով ծածկված սեղանի մոտ նստած աղջկա ֆիգուր՝ պատկերված մինչև գոտկատեղը: Դեմքը՝ 3/4-ով դեպի ձախ, լուսավոր, ընդհանրացված: Մուգ շագանակագույն, մինչև ուսերը հասնող մազերով, վրան կարմիր զարդ: Աջ ձեռքը սեղանին՝ նարնջագույն բաժակի մոտ, ձախը՝ սեղանի տակ: Կապտասպիտակավուն կարճաթև զգեստով: Սեղանին տարբեր առարկաներ: Խորը որմնախորշում փակ փեղկերով լուսամուտ, գոգին՝ չորս թաղարանների փարթամ բուսականություն ծաղիկներով: Պատուհանից աջ պատը պաստառապատ՝ մոխրագույնի և կարմրավունի երանգներով: Նկարի ֆոնը՝ լուսավոր, արևային, բուսականության հատվածը՝ պաստոզային վրձնահարվածներով: Պատկերվածը Մազմանյանի քույրն է՝ Լուսյա Դավիդովնան: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  20 x 14 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան- Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 48 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 25